Menu

Երաժշտությունն իմ կյանքում

September 20, 2022 - Մայրենի 4

Երաժշտություն բոլորն են սիրում։ Ես շատ եմ սիրում լսել երաժշտություն, իսկ հաճախ նաև երգել։ Երաժշտությունը ինձ հանգստացնում է և պարգևում է բարձր տրամադրություն։ Ես շատ եմ սիրում լսել հատկապես Կոմիտասի երաժշտությունը։ Ինձ շատ է դուր գալիս հատկապես նրա<<Չինար ես>> ստեղծագործությունը։ Երբ լսում եմ Կոմիտասի երաժշտությունը, կարծես ես հայտնվում եմ մեր սարերում և դաշտերում։ Հայկական ժողովրդական երաժշտությունը կարծում եմ ամենալավն է, քանի որ այն հասկանում ենք մենք և այն հայ ժողովրդի մասին է։ Կարելի է ասել, որ երաժշտությունը իմ կյանքի մի մասն է, որը ինձ ուժ է տալիս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar