Menu

Մեղուներ

May 3, 2024 - Մայրենի 5

Մեղուները աշխարհի ամենաաշխատասեր միջատներն են։ Նրանք ապրում են մեղվաընտանիքներում, որտեղ յուրաքանչյուրն իր դերն ունի։ Մեղուների ընտանիքում կան աշխատավոր մեղուներ, կան մաքրության համար պատասխանատու մեղուներ, կան զինվորներ, պահակներ։ Յուրաքանչյուր մեղվաընտանիք ունի թագուհի մեղու, ով պատասխանատու է այդ ընտանիքի զարգացման համար։ Մեղու թագուհին տարեկան ածում է 150000-160000 ձու։ Մեղուների միջին ընտանիքը բաղկացած է մոտավորապես 50 հազար մեղուներից։ Հրդեհի ժամանակ մեղուներն ունենում են ինքնապահպանման բնազդ, և նրանք սկսում են մեղր կուտակել՝ դրանով իսկ ուշադրություն չդարձնելով օտարներին։ Ուստի մեղվաբուծության մեջ ծխի օգտագործումը արդյունավետ է։ Փեթակում մշտապես պետք է լինեն որոշակի քանակությամբ մեղուներ, որպեսզի ապահովվի բարձրորակ օդափոխություն՝ նեկտարից ավելորդ խոնավությունը գոլորշիացնելու համար: Մեկ կիլոգրամ մեղր պատրաստելու համար մեղվին պետք է մոտ 8 միլիոն ծաղիկ։ Մեկ օրվա ընթացքում մեղուն 10 թռիչք է կատարում տարածքում և բերում 200 մգ ծաղկափոշի։ Մեղուն հեշտությամբ կարող է թռչել երկար տարածություններ և միշտ գտնում է իր տան ճանապարհը:

Առաջադրանքներ

1․ Քանի տեսակ կա մեղուների ընտանքում։
Մեղուների ընտանիքում կան աշխատավոր մեղուներ, կան մաքրության համար պատասխանատու մեղուներ, կան զինվորներ, պահակներ։

2. Քանի ձու է ձու է մեղու թագուհին։

Մեղու թագուհին տարեկան ածում է 150000-160000 ձու։

3․ Քանի մեղու կա ընտանքիքում։

Մեղուների միջին ընտանիքը բաղկացած է մոտավորապես 50 հազար մեղուներից։

4․Ինչքա՞ն են ապրում օրվա։

Մեկ օրվա ընթացքում մեղուն 10 թռիչք է կատարում տարածքում և բերում 200 մգ ծաղկափոշի։

5․ Գտիր 4 տեսքից անուն գոյական։

Մեղու, ընտանիքներ, փեթակ, միջատներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar