Menu

Ճամփորդություն դեպի բուսաբանական այգի

April 30, 2024 - Բնագիտության ընտրությամբ գործունեություն 5, Բնագիտություն 5

Մենք ընտրությամբ գործունեության խմբով ապրիլի 23- ին գնացել էինք Բուսաբանական այգի։ Ես եղել էի Բուսաբանական այգում նախորդ տարվա աշնանը։ Գարնանը այգին ավելի գեղեցիկ է, քանի որ ծառերը ծաղկել էին, իսկ թռչուններն էլ երգում էին։ Այգում կային շատ բույսեր, որոնք հետաքրքիր էին և հսկա ծառեր, իսկ դրանց վրա ապրում էին սկյուռերը։ Մենք նաև եղանք այգու ներսում, որտեղ կային տարբեր տեսակի բույսեր, օրինակ՝ կակտուսներ, ջրաշուշաններ և գեղեցիկ ծաղիկներ։ Մեզ այնտեղ պատմեցին բույսերի մասին, թե ինչպես պետք է խնամել նրանց և ինչքան են օգտակար նրանք մեզ համար։ Շատ հետաքրքիր և ուսուցողական ճամփորդություն էր և ես կուզենայի լինել այնտեղ ձմռանը և տեսնել ինչպիսին է բնությունը այդ եղանակին և ինչպես են ձմռանը ապրում ապրում սկյուռերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar