Menu

Թեմա՝ Պարզ ու բաղադրյալ թվեր: Բաղադրյալ  թվերի  վերլուծությունը պարզ արտադրիչների

November 29, 2023 - Մաթեմատիկա 5

Այն բնական թիվը, որն ունի միայն երկու բաժանարար՝ ինքը և 1-ը, կոչվում է պարզ թիվ։
Այն բնական թիվը, որը իրենից և 1-ից բացի ունի նաև այլ բաժանարարներ, կոչվում է բաղադրյալ թիվ։
1 թիվը ո՛չ պարզ է, ո՛չ բաղադրյալ, քանի որ ունի միայն մեկ բաժանարար։
Ամենափոքր պարզ թիվը 2-ն է, հաջորդ պարզ թվերն են՝
3,5,7,11,13,17,19,․․․
Այժմ փորձենք պարզել 30-ից փոքր բոլոր պարզ թվերը․
Նախ ջնջում ենք 1-ը, այնուհետև 2-ի բոլոր բազմապատիկները՝
4,6,8,10,12,14,16,18,20,22,24,26,28,30
Մնացած թվերից ջնջում ենք 3-ի բոլոր բազմպատիկները՝
9,15,21,27
Մնացած թվերից ջնջում ենք 5-ի բազմապատիկը՝ 25-ը։
Այսպիսով ստանում ենք պարզ թվերը՝ 2,3,5,7,11,13,17,19,23,29
Պարզ թվերը գտնելու այս եղանակը կոչվում է <<Էրատոսթենեսի մաղ>>։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar