Menu

Ամառային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

June 6, 2023 - Բնագիտության հաշվետվություն 4, Բնագիտություն 4

Ես մասնակցում եմ բնագիտության ամառային ճամբարին։ Ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում մենք զբաղվել ենք դպրոցի բույսերի մշակմամբ, ջրել ենք բակի բույսերը, կատարել ենք սպորտային մարզումներ, մաքրել ենք դպրոցի տարածքը աղբից, խաղացել ենք ուսուցողական, բակային խաղեր։ Դիտել ենք տեսաֆիլմ, որը մեզ փոխանցեց գիտելիքներ արագիլների մասին։ Մենք սովորել ենք համակարգչային Kahoot ծրագիրը։ Մենք նաև այցելել ենք դպրոցի մասնաճյուղեր, որտեղ զբաղվել ենք բույսերի մշակմամբ։ Շաբաթվա վերւին օրը՝ ուրբաթ մենք ճամբարային այլ խմբակների հետ գնացել ենք շրջագայության Կոտջայքի մարզ՝ Բուժական գյուղ։ Բուժականում մենք մենք հաղթահարեցինք բարձունք և այցելեցինք <<Թեղենյաց >> վնական համալիր, երգեցինք Կոմիտասի երգերը և պարեցինք։ Շաբաթն շատ հետաքրքիր էր և այն մեզ տվեց գիտելիքներ, ինչի արդյունքում մենք սովորեցինք և կշարունակենք սովորել, թե ինչպես խնամել բույսերը և հոգ տանել կենդանիների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar