Menu

Ջաննի Ռոդարի․ «Հասած երկինքը»

April 10, 2023 - Մայրենի 4

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Առաջադրանքներ

  1. Հեքիաթից դո՛ւրս գրիր 7 գոյական և դրանց այնպիսի բառեր ավելացրու, որ գոյականները տրամադրություն ունենան, օրինակ՝ երկինք- հուզված երկինք։

Երեխաներ – Ուրախ երեխաներ

տուն – անհանգիստ տուն

հրշեջներ – Հոգնած հրշեջներ

ծիծեռնակ – կատաղած ծիծեռնակներ

ինքնաթիռ – տխուր ինքնաթիռ

ավազակ – բարկացած ավազակ

որոտ – կատաղած որոտ

  1. Նախորդ առաջադրանքում գրածդ զույգերից որևէ մեկով հեքիաթ հորինիր։

Ուրախ երեխաներ

Շատ տաք օր էր։ Երեխաները ուրախ խաղում էին բակում։ Հանկարծ եղանակը ցրտեց և սկսեց անձրև գալ։ Երեխաները վազեցին տուն։ Նրանք շատ տխրեցին։ Արևը ամպերի հետևից նայում էր երկրին և փնտրում էր երեխաներին։ Երեխաները տանն էին և սպասում էին արևին։ Արևը հրամայեց ամպերին, որ գնան և անձրևը դադարի։ Արձրևը վերջացավ, իսկ երեխաները ուրախ վազեցին դեպի բակ։ Նրանք շատ ուրախ, որ նորից կարող էին խաղալ բակում։

  1. «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրիր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասության մեջ։

Ե — եղնիկ

ր — րոպե

կ — կաղին

ի — ինը

ն — նապաստակ

ք — քաղաք

Քաղաքի մոտ՝ անտառում կար մի կաղնի, նրա տակ րոպեների ընթացքում հայտնվեցին ինը եղնիկ և ինը նապաստակ։

  1. Փորձիր նախադասությունների համար ավարտ մտածել։

    Եթե ժամացույցները առաջ գնալու փոխարեն հետ գնային, ժամանակը հետ կգնար։
    Եթե ընձուղտի վիզը նապաստակի վզի նման կարճ լիներ, ծառից տերև չէր ուտի։
    Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, ջրում կլուծվեր։
    Եթե երկնքից անձրևի փոխարեն ամպիկներ թափվեին, անձրև չէր գա։
    Եթե շան փոխարեն մարդիկ կենգուրու պահեին, մարդկանց տները կքանդեին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar