Menu

Ջաննի Ռոդարի․ «Պաղպաղակե դղյակը»

April 3, 2023 - Մայրենի 4

Առաջադրանքներ

Մրգաշատ քաղաք, ելակե հրապարակ, քաղցր բամբակե տանիք, վաֆլիից ծխնելույզ, թխվածքից սեղան, զեֆիրից ափսե, բեզեից պատուհան, շոկոլադե առվակ, մարմիլադե բազկաթոռ, դոնդողե պալատ։

Բոլոնյա քաղաք Իտալիայի հյուսիսում, Էմիլիա Ռոմանիա մարզի Բոլոնիա գավառում։ Գավառի վարչական կենտրոնն է, Եվրոպայի հնագույն համալսարանական կենտրոններից մեկը։ 1088 թ.-ին հիմնվել է Բոլոնիայի համալսարանը։ Բնակչությունը՝ 374 հազար մարդ ։ Գտնվում է Պո գետի ավազանում, Ռենո և Սավենա գետերի միջև։ Քաղաքի մակերեսը՝ 140 կմ² է։

  • Երևակայական և իրական քաղաքները նման են նրանով, որ երկուսում էլ ապրում են մարդիկ, նրանք կարող են լինել և՛ բարի, և՛ չար։
  • Երևակայական և իրական քաղաքները տարբեր են նրանով, որ երևակայական քաղաքում կարող ենք պատկերացնել ամեն ինչ, ինչի մասին մենք երազում ենք, որոնք չի կարող լինել իրական քաղաքում։

    Ի՞նչ կլիներ, եթե դպրոցը պաղպաղակից լիներ։ Բոլոր երեխաները պաղպաղակը կուտեին և դպրոցը չէր լինի։
    Ի՞նչ կլիներ, եթե պաղպաղակե անձրև գար։ Պաղպաղակե գետեր կհոսեին։
    Ի՞նչ կլիներ, եթե երեխաները պաղպաղակ չսիրեին։ Բոլոր երեխաները ամռանը կտխրեին։
    Ի՞նչ կլիներ եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ։ Եթե պաղպաղակի անունը լիներ տաքտաքուկ, ուրեմն դա պաղպաղակ չէր լինի։
    Ի՞նչ կլիներ, եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին։ Իհարկե ես շատ կուզեի, որ ճաշի փոխարեն մայրիկս պաղպաղակ պատրաստեր, բայց շատ քաղցրը օգտակար չէ։

    <<Մարմիլադե կամուրջ>>

    Կար մի քաղաք, որտեղ կամուրջները պատրաստված էին տարբեր տեսակի մրգային մարմիլադներից։ Կամուրջների տակ հոսում էին շոկոլադե գետերը։ Կամուրջները շատ համեղ էին։ Քաղաքի բնակիչները և երեխաները ուտում էին այդ մարմիլադե կամուրջները և խմում քաղցր շոկոլադը։ Կամուրջները և շոկոլադե գետերը չէին, այլ ավելանում էին։ Բոլորը շատ ուրախ և համերաշխ ապրում էին այդ քաղաքում։ Մի օր քաղաք եկան այլ մարդիկ և սկսեցին ուտել կամուրջները և խմել շոկոլադե գետերից։ Կամուրջները սկսեցին քանդվել, իսկ մարմիլադը վերջանում էր։ Գետերի շոկոլադները սկսեցին վերջանալ։ Քաղաքի բնակիչները չէին հասկանում, թե ինչու է այդպես։ Մի գիշեր, երբ բնակիչներից մեկը զբոսնում էր գետի ափին, նա տեսավ թե ինչպես են այդ օտար մարդիկ կոտրում կամուրջները։ Նա այդ մասին պատմեց քաղաքի բնակիչներին և նրանք օտար մարդկանց քշեցին իրենց քաղաքից։ Կամուրջները կրկին մեծացան, շոկոլադե գետերը նորից լցվեցին շոկոլադով։ Բնակիչները հասկացան մի բան, որ չի կարելի լինել ագահ։ Ագահության պատճառով կամուրջների մարմիլադը վերջանում էր։

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *

    Skip to toolbar