Menu

Ագահ Թագավորը

February 20, 2023 - Մայրենի 4

Կար մի ագահ և ժլատ թագավոր։ Նա չուներ ընտանիք։ նա միշտ բոլորից հավաքում էր ոսկիները և պահում իր ամրոցում։ Ժողովուրդը ապրում էին աղքատ, օրվա հացը վաստակելով։ Նրա ոսկիները հսկում էին զինվորները, որ ոչ ոք հանկարծ չգողանա նրա ունեցվածքը։ Մի օր թագավորը հիվանդանում է և ոչ մի բժիշկ չի հասկանում, թե ինչ հիվանդություն է նրա մոտ։ Նա կանչում է իր իմաստուններին և հարցնում, թե ինչ է իր հետ կատարվում։ Իմաստունները բացատրում են, որ այդ հիվանդությունը երջանիկ չլինելն է։ Թագավորը զարմանում է, թե ինչպես կարելի է երջանիկ չլինել, եթե այդքան հարուստ է ինքը։ Իմաստունները պատասխանում են, որ հարստության մեջ չէ երջանկությունը և որ թագավորը օգնի աղքատներին նա կբուժվի և կդառնա երջանիկ։ Թագավորը օգնեց աղքատներին, ինչի պատճառով իրեն երջանիկ զգաց։ Նա ունեցավ շատ ընկերներ, իսկ մարդիկ սկսեցին նրան շատ սիրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar