Menu

Արթուր Կոնան Դոյլ (Բասկերվիլների շունը)

February 18, 2023 - Մայրենի 4

Խուզարկու Շերլոկ Հոլմսին դիմում է Դևոնշիրի կոմսության գյուղական բժիշկը։ Նրա հաճախորդ և ընկեր սըր Չարլզ Բասկերվիլը մահացել է առեղծվածային պայմաններում։ Բասկերվիլների տոհմը դարեր շարունակ ապրում է Բասկերվիլ-հոլ կալվածքում, որը գտնվում է ճահիճներով շրջապատված մռայլ վայրում։ Կար  լեգենդ դիվային շան մասին, որը մութ ժամերին ճահիճներում հետապնդում է Բասկերվիլներին։ Բժիշկը պատմում է, որ մահացած Բասկերվիլը հավատում էր լեգենդին և չէր գնում ճահիճների մոտ, զբոսնում էր միայն պուրակում։ Նրան գտել էին պուրակում, սրտի կաթվածից էր մահացել և նրա մարմնի վրա կային շան հարձակման հետքեր։ Այդ տոհմի վերջին ժառանգորդը՝ սըր Հենրի Բասկերվիլն էր։ Խուզարկուն բժշկին ու ժառանգորդին իր մոտ է հրավիրում հաջորդ օրը։ Մինչ նրանց գալը Շերլոկ Հոլմսն ան-անուն նամակ է ստանում, որտեղ գրված էր, որ հեռու պետք է մնա ճահիճներից։ Նա նաև պարզում է, որ միակ ժառանգորդին հետևում են։ Շերլոկ Հոլմսը պարզում է, որ բացի սըր Հենրիից կա նաև այլ աժառանգորդ՝ Ստեպլտոնը, որը Չարլզ Բասկերվիլի հարևաննն էր և ընկերացել էր նրա հետ։ Նա ուզում էր ստանալ նրա ունեցվածքը, այդ պատճառով շատը ներկել էր փայլուն լուծույթով, իսկ Չարլզը տեսնելով շանը վախից սրտի կաթված էր ստացել և մահացել։ Այսպիսով Շերլոկ Հոլմսը կարողացավ պարզել, թե ով է սպանել Չարլզ Բասկերվիլին։

Արթուր Կոնան Դոյլ

Conan doyle.jpg

Սըր Արթուր Կոնան Դոյլ  մայիսի 22, 1859, Էդինբուրգ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն- հուլիսի 7, 1930, Windlesham Manor, Քրոուբորո, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող (ծագումով շոտլանդացի), որին համաշխարհային հռչակ են բերել Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին դետեկտիվ պատմվածքները։ Գրել է նաև պատմական, արկածային և գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ։ Կոնան Դոյլը նաև պիեսների և բանաստեղծությունների հեղինակ է։Արթուր Կոնան Դոյլը ծնվել է իռլանդացի կաթոլիկների ընտանիքում, որը հայտնի էր արվեստի ու գրականության մեջ իր նվաճումներով։Ապագա գրողի ընտանիքը լուրջ նյութական խնդիրներ ուներ՝ բացառապես հոր տարօրինակ պահվածքի պատճառով. նա ոչ միայն հարբեցողությամբ էր տառապում, այլև ուներ ծայրահեղ անհավասարակշիռ բնավորություն։ Արթուրի դպրոցական կյանքն անցել է Գոդդերի նախապատրաստական դպրոցում։ Երբ տղան դարձավ 9 տարեկան, հարուստ բարեկամներն առաջարկեցին վճարել նրա կրթության համար և նրան 7 տարով սովորելու ուղարկեցին Սթոնիհերստ ճիզվիտական փակ քոլեջ (Լանկաշիր կոմսություն), որը ապագա գրողի մեջ ատելություն առաջացրեց կրոնական ու դասային նախապաշարմունքների, ինչպես նաև ֆիզիկական պատժի նկատմամբ։ Այդ տարիների փոքրաթիվ երջանիկ պահերը կապված էին մորը նամակներ ուղարկելու հետ. կյանքի իրադարձությունները մանրամասն նկարագրելու սովորությունը նրան չլքեց ամբողջ կյանքի ընթացքում։ Բացի այդ, գիշերօթիկում Դոյլը հաճույքով զբաղվում էր սպորտով, հիմնականում կրիկետով, ինչպես նաև բացահայտեց իր մեջ պատմողական տաղանդը՝ իր շուրջ հավաքելով տարեկիցներին, որոնք հաճույքով լսում էին հընթացս հորինվող պատմությունները։ 1876 թվականին Արթուրը ավարտում է քոլեջը և վերադառնում տուն. նրա առաջին գործը եղավ հոր փաստաթղթերն իր անվամբ ձևակերպելը /հայրն այդ ժամանակ արդեն գրեթե լրիվ կորցրել էր գիտակցությունը/։ Ավագ Դոյլին հոգեբուժարան տեղափոխելու մասին դրամատիկ իրադարձությունները գրողը հետագայում նկարագրում է իր՝ «Գաստերյան ճահիճների վիրաբույժը» պատմվածքում։

1885 թվականին Կոնան Դոյլն ամուսնացել է Մերի Լուիզ (Լուիզա) Հոքինսի հետ, որը Դոյլի հաճախորդներից մեկի քույրն էր։ Նա երկար տարիներ տառապում էր տուբերկուլյոզով և վախճանվել է 1906 թվականի հուլիսի 4-ին։

Դոյլն ունեցել է 5 զավակ, որոնցից երկուսը՝ Մերի Լուիզը (1889 թվականի հունվարի 28 – 1976 թվականի հունիսի 12) և Արթուր Ալեյն Քինգսլին (1892 թվականի նոյեմբերի 15 – 1918) առաջին կնոջից, իսկ երեքը՝ երկրորդից՝ Դենիս Պերսի Սթյուարտը (1909 թ. մարտի 17 – 1955 թ. մարտի 9, 1936 թ. նա դարձավ վրաց իշխանուհի Նինա Մդիվանիի երկրորդ ամուսինը), Ադրիան Մալքոլմը (1910 թ. նոյեմբերի 19 – 1970 թ. հունիսի 3, հետագայում նույնպես գրող, հոր կենսագրության և մի շարք այլ ստեղծագործությունների հեղինակ, լրացրել է Շերլոկ Հոլմսի մասին պատմվածքների ու վեպերի կանոնական շարքը), Ջին Լենա Անեթը (1912 թ. դեկտեմբերի 21 – 1997 թ. նոյեմբերի 18)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar