Menu

Ամենագետ Բժիշկը (Գրիմ եղբայրներ)

November 30, 2022 - Մայրենի 4

Մի աղքատ գյուղացի կար, անունը՝ Խեցգետին։ Նա մի օր փայտ տարավ մի բժիշկի համար։ Տեսավ, թե ինչքան լավ է ապրում բժիշկը։ Նա որոշեց դառնալ բժիշկ։ Գնեց մի աքաղաղի պատկերով գիրք և դռնից կախեց մի ցուցանակ, վրան գրված <<Բժիշկ ամենագետ>>։ Մի անգամ մի հարուստ մարդու փողերը գողանում են։ Այդ մարդը դիմում է ամենագետ բժիշկին, որ գտնի իր փողերը։ Ամենագետ բժիշկը իր հետ տանում է նաև իր կնոջը։ Նրանք բոլորով նստում են ճաշելու։ Գալիս է առաջին ծառան, Ամենագետ բժիշկը ասում է, կնոջը, որ դա առաջին ծառան է։ Հենց այդ ծառան է լինում գողերից մեկը։ Նա գնում է պատմում բոլորին, որ բժիշկը ամեն ինչ գիտի։ Հետո գալիս են մյուսները և մտածում են, որ նա ամեն ինչ գիտի։ Ծառաները խնդրում են նրան, որ տիրոջը ոչինչ չասի և նրան փող կտան։ Նա ուրախ գալիս է, բացում գիրքը և փնտրում աքաղաղի պատկերը, և ասում․

— Ու՞ր ես, դուրս արի։

Ծառան թաքնվել էր վառարանում և վախեցած ասում է, որ բժիշկն ամեն ինչ գիտի։ Բժիշկը հարուստին ասում է փողերի տեղը, բայց չի ասում, թե ով է գողացել նրա փողերը։ Նրան շատ գումար են տալիս և նա դառնում է հայտնի բժիշկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar