Menu

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

October 31, 2022 - Մայրենի 4

ArthurVideoV1 – YouTube

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

հողմ – ուժեղ քամի

հալածական – հալածվող

ջոկել – ընտրել

Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։

Վաղուց – նոր, հիմա

բարձր – ցածր

չար  – բարի

բաժնել – միացնել,  միավորել

 լայն – նեղ, սեղմ

տանում – բերել

միասին – առանձին, զատ

Ես կարծում եմ, որ նրանց գահը դա կանաչ սարն է։

Ինձ դուր են գալիս սպիտակ ամպերը, որովհետև սև ամպերը անձրև են բերում։

Կային երկու սև ապեր։ Նրանք միշտ միասին էին։ Մի օր նրանք վիճեցին իրար հետ։ Նրանք բաժանվեցին և գնացին տարբեր սարեր գտան։ Նրանք շատ տխուր էին և անընդհատ լացում էին, բերելով սարերին անձրև։ Արդեն ամառ էր և նրանք հաշտվեցին և ուրախ ապրեցին իրար հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar