Menu

Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան

October 7, 2022 - Մայրենի 4
See the source image

Այսօր հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 10։00-ին դասարանով մենք ուղևորվեցինք դեպի Կոմիտասի թանգարան։ Թանգարանը գտնվում է Կոմիտասի անվան այգում։ Այդ այգում է գտնվում Կոմիտասի և մեր մյուս հայտնի գրողների գերեզմանները։ Թանգարանում մենք Կոմիտասի մասին շատ հետաքրքիր պատմություններ լսեցինք։ Այնտեղ Կոմիտասի շատ նկարներ կային։ Նկարներում Կոմիտասը լուսանկարվել էր իր աշակերտների, մեր հայտնի մյուս գրողների, օրինակ՝ Հովհաննես Թումանյանի հետ։ Թանգարանում էին Կոմիտասի նամակները, գրքերը, բանաստեղծությունները։

Մենք վերդարձանք դպրոց ժամը 12։30։ Շատ հետաքրքիր և ուսուցողական էր Կոմիտասի թանգարան այցելելը, քանի որ ես նոր բաներ սովորեցի Կոմիտասի մասին։ Ես ավելի շատ սիրեցի նրան և նրա երգերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar