Menu

Իմ սեպտեմբերը

September 8, 2022 - Մայրենի 4

Սեպտեմբեր ամսվան ես շատ եմ սպասել, քանի որ կարոտել էի իմ դպրոցը, ընկերներիս և ուսուցիչներիս։ Սեպտեմբեր ամիսը կուզենայի լիներ ավելի հանգիստ և կցանկանայի, որ տնային աշխատանքները քիչ լինեին։ Իմ սեպտեմբերի ընթացքում կուզենայի, որ երբ եղանակը տաք է և արևոտ բակում դասեր անցկացնեինք։ Ես շատ առաջարկներ չունեմ, քանի որ այն ինչ ես ցանկանում եմ մեր դպրոցում լիներ արդեն մենք ունենք՝ հետաքրքիր և ուրախ դասեր, որոնց ընթացքում ես չեմ հոգնում և հաճույքով մասնակցում եմ դրանց։ Ինձ շատ է դուր գալիս իմ դպրոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar