Category Archives: Բնագիտություն 6

Դեկտեմբեր ամսվա ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ:

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։

Բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը։

  1. Բերե’ք ֆիզիկական երևույթի օրինակներ։

Գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը, արևի լուսավորելը, կայծակ։

  1. Բերե’ք քիմիական երևույթի օրինակներ։

Բենզինի այրվելը, կաթի թթվելը, վառելանյութի այրվելը,երկաթի ժանգոտելը, լուցկու, մոմի այրելը։

  1. Քիմիական երևույթների ժամանակ ի՞նչ փոփոխություններ են կատարվում նյութի հետ։

 Կատարվում է գույնի, հոտի փոփոխություն: Օրինակ՝ լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:

  1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:

  1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:

  1. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

Տեղի է ունենում քայքայման ռեակցիա։

  1. .Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
    ա) C+O2 =CO2 միացման ռեակցիա  բ)CH4=H2+C քայքայման ռեակցիա
    գ)H2+S=H2S. միացման ռեակցիա դ) FeS=Fe+S քայքայման ռեակցիա

  1. Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։

CaCO3→CaO+CO2

2H2O→2H2+O2

  1. Բերե’ք միացման ռեակցիայի օրինակներ։

Fe+S→FeS

 C+O2 =CO2 

  1. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում:

  1. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:

  1. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Հրդեհը կարելի հանգցնել՝ կրակմարիչով, ջրով կարելի հանգցնել փայտի և թղթղի այրումը։

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:

  1. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

Fծ տառը նշանակում է ուժ։

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ` ձևն ու չափերը:

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Մարմինների միջև գործող փոխադարձ ձգողության ուժերը՝ տիեզերական ձգողության:

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որևէ մարմին,կոչվում է ծանրության ուժ:

Մեխանիկական աշխատանք և էներգիա

Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքում մեխանիկական աշխատանք չենք կատարում:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

Որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը և մարմնի անցած ճանապարհը, այնքան մեծ է կատարված աշխատանքը:

Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. Աշխատանք = Ուժ · Ճանապարհ

Եթե մարմնի վրա ազդող F ուժի ուղղությամբ մարմինն անցել է S ճանապարհ, ապա այդ ուժի կատարած աշխատանքը՝ A-ն հավասար է. A=F⋅S

Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի՝ աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ (Ջ
1 Ջ-ը այն աշխատանքն է, որը կատարում է 1 Ն ուժը 1 մ ճանապարհի վրա. 1 Ջ =1 Ն ⋅1 մ:

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E):
Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա:

Դասարանական առաջադրանք
Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին, կոչվում է ուժի կատարած մեխանիկական աշխատանք (կամ պարզապես աշխատանք):

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

Մարդը ստեղծում է այգիներ, տնկում ծառեր և անտառներ վայրի գազանների պահպանման համար։ Մաքրվում են օվկիանոսները ձկների և թռչունների պահպանման համար։ Ջուրը օգտագործվում է խնամքով։

  1. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Թթվայինանձրևմթնոլորտում արդյունաբերական արտանետումների (քլորաջրածին (HCl), ծծմբի (ՏO2) ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրևձյուն

  1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Կենցաղային աղբը այրելիս առաջանում են թունավոր նյութեր, որոնք որոնք վտանգավոր են բնության և մարդու համար։

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ, կոչվում է մեխանիկական շարժում։

  1. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:


Ջրի նկատմամբ։

  1. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները

Շարժումները տարբերվում են իրարից դանդազությամբ և արագությամբ։

  1. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t  ժամանակամիջոցի հարաբերությանը:

V=St

  1. Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:

Մարմինները փոխում են իրենց շարժման արագությունը, երբ դրանց վրա ազդում է ուժ։

  1. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

Fծ տառը նշանակում է ուժ։

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:


Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ` ձևն ու չափերը:

    1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում։

    Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):

    1. Ի՞նչ է մարմնի կշիռը:


    Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

    1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:


    Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Մարմինների միջև գործող փոխադարձ ձգողության ուժերը՝ տիեզերական ձգողության:

    1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:


    Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որևէ մարմին,կոչվում է ծանրության ուժ:

      Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:

      Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
      Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:
      Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից: Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
      Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
      Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

      yak-viznachiti-azhinnya.jpg
      1-53.png

      Մարմիններին ձգելը յուրահատուկ է ոչ միայն Երկրին, այլև` բոլոր երկնային մարմիններին: Լուսինը նույնպես ձգում է իր վրա գտնվող մարմիններին. դա զգացել են Լուսնի վրա իջած տիեզերագնացները: Արեգակի ձգողության շնորհիվ է, որ մոլորակները պտտվում են նրա շուրջը:
      Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
      Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին.

      Ձգողության ուժ տեսանյութ:

      Դասարանական աշխատանք

      Պատասխանել հարցերին

      1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

      Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

      1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

      Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Մարմինների միջև գործող փոխադարձ ձգողության ուժերը՝ տիեզերական ձգողության:

      1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

      Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որևէ մարմին,կոչվում է ծանրության ուժ: Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

      Առանձգականության ուժ , ուժի չափումը:Նոյեմբերի 18֊22.

      Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:

      Նկարում պատկերված պարանը, ցանցաճոճը, արտաքին ազդեցությունների շնորհիվ փոխում են իրենց ձևն ու չափերը, այսինքն` դեֆորմացվում են:Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը: Այդ ուժն անվանում են առաձգականության ուժ:
      Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

      Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
      Երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։ Նրա մեջ առաջացած առաձգականության ուժը բեռի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր և հավասարակշռում է ծանրոցի կշիռը։ Բեռը հեռացնելուց հետո տախտակը վերականգնում է իր ձևը, հետևաբար նրա դեֆորմացիան առաձգական է: 

      Ուժը՝ որպես ֆիզիկական մեծություն, կարող է ունենալ տարբեր արժեքներ։ Ուժի մեծությունը որոշում են ուժը չափող սարքով՝ ուժաչափով։ Կախված նրանից, թե որքան է սեղմվել կամ երկարել ուժաչափի զսպանակը, մենք եզրակացնում ենք նրա վրա ազդող ուժի մեծության մասին:

      Ուժաչափերի գործողության հիմքում ընկած է հավասար ուժերի ազդեցությամբ զսպանակի՝ միևնույն չափով երկարելու կամ սեղմվելու հատկությունը։

      Պարզագույն ուժաչափը կազմված է տախտակին մի ծայրով ամրացված զսպանակից, որի մյուս ծայրը ազատ է և վերջանում է հորիզոնական ցուցիչով։ Զսպանակին ամրացված սլաքը ցույց է տալիս չափվող ուժի մեծությունը:
      Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):
      Ուժի միավոր է նաև կիլոնյուտոնը(կՆ):
      1կՆ=1000Ն:

      Առանձգականության ուժ՝ տեսանյութ:

      Դասարանական առաջադրանք

      Պատասխանել հարցերի

      1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

      Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

      1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

      Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:

      1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

      Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):
      Ուժի միավոր է նաև կիլոնյուտոնը(կՆ):
      1կՆ=1000Ն:

      Մարմինների փոխազդեցությունը, ուժ

      Մեր շուրջը գտնվող մարմինները մեկուսացված չեն և շատ հաճախ ազդում են մեկը մյուսի վրա, ինչի շնորհիվ ձեռք են բերում արագություն կամ փոխում են այն:

      Դիտումներն ու փորձերը ցույց են տալիս.

      1. Մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ:

      Օրինակ

      Ֆուտբոլիստը ոտքի հարվածով կարող է շարժման մեջ դնել գնդակը, կանգնեցնել այն կամ փոխել գնդակի շարժման ուղղությունը:

      2. Ոչ մի մարմին չի կարող միակողմանիորեն ազդել այլ մարմնի վրա առանց իր վրա կրելու նրա հակազդեցությունը:

      Բոլոր մարմինները իրար վրա ազդում են փոխադարձաբար, այսինքն փոխազդում են:

      Օրինակ

      Երբ նկարում պատկերված տղաները, պարանը ձգելով, ազդում են իրար վրա, այդ դեպքում սկսում են շարժվել երկուսն էլ: 

      large.png

      Դիտարկենք երկու փորձ սայլակներով.

      ա. Սայլակներից մեկին ամրացված է առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված թելով: Եթե այրենք թելը, թիթեղը կուղղվի, բայց սայլակը կմնա անշարժ:

      1-12.png

      բ. Առաջին սայլակի դիմաց դնենք երկրորդ սայլակը: Եթե այրենք թելը, երկու սայլակներն էլ կսկսեն շարժվել միմյանց հակառակ ուղղություններով:

      1-52.png

      Մարմինները կարող են փոխազդել ոչ միայն անմիջականորեն հպվելիս, այլև` որոշակի հեռավորության վրա:

      Օրինակ

      Երկիրը ձգում է ոչ միայն իր վրա գտնվող մարմիններին, այլ նաև այն մարմիններին, որոնք գտնվում են որոշակի բարձրության վրա: Մագնիսը ձգում է իրենից որոշ հեռավորության վրա գտնվող երկաթե մեխերը և այլն:

      magnet-gacc.gif

      Ազդեցությունը քանակապես բնութագրելու համար օգտագործում են ուժ ֆիզիկական մեծությունը: 

      Օրինակ
      Երբ մենք հրում ենք սեղանի վրա գտնվող չորսուն, ասում ենք, որ մեր կողմից չորսուի վրա ուժ է ազդում:
      Մենք մարմնի վրա կարող ենք ազդել տարբեր ուղղություններով, հետևաբար` ուժն ուղղություն ունի:        
      Ուժը նշանակում են F (էֆ) տառով: Ինչպես ցանկացած ֆիզիկական մեծություն՝ ուժը նույնպես կարելի է չափել: Այդ պատճառով անհրաժեշտ է ընտրել չափման միավոր և չափողսարք:

      Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

      Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում:
      1. Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:

      7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

      2. Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:
      Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։   Մթնոլորտում այս գազային նյութերը, որոշակի պայմաններում միանալով ջրին, վերածվում են մեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբային թթվի` H2SO3, ծծմբական թթվի` H2SO4, ազոտական թթվի` HNO3 և այլն, որոնք անձրևների հետ վերադառնում են երկրագնդի մակերևույթ։
      Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:
      Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

      kornienko_anim.gif

      3. Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

      4. Վտանգավոր են նաև բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցները՝ պեստիցիդները և հերբիցիդները: Տարեկան մի քանի տոննա պեստիցիդներ և հերբիցիդներ թափանցում են ծովային և հողային էկոհամակարգեր:  

      spraying-pesticides-on-field.jpg

      5. Ահռելի վնասներ են հասցվում բնությանը, երբ նավթատարները, նավթ տեղափոխող նավերը (տանկերները) կամ նավթահանող պլատֆորմները վթարի են ենթարկվում: Դրանց հետևանքները դժվար են վերացվում:

      Օրինակ՝ խոշոր աղետ տեղի ունեցավ 2010 թ. ապրիլի 20-ին՝ Մեքսիկական ծոցում տեղակայված British Petroleum ընկերության նավթաշտարակում պայթյունի հետևանքով, երբ ծով արտանետվեց 800 միլիոն լիտր նավթ, իսկ նավթային բծի մակերեսը կազմեց 28 հազար կմ²: Այս աղետի հետևանքները մինչ օրս վերացված չեն: Նկարում պատկերված են ծովի մակերեսին նավթային բծերը (նկարահանված է տիեզերքից):

      21198fae-496d-4f92-8b1b-20760fc0e9c3-620x413.jpeg

      Լրացուցիչ տնային առաջադրանք

      Պատասխանել հարցերին

      1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

      Պետք է մարքրել բնությունը աղբից, տնկել անտառներ, շատ ծառեր, ծովը մարքրել աղբից։

      1. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

      Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:
      Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։   Մթնոլորտում այս գազային նյութերը, որոշակի պայմաններում միանալով ջրին, վերածվում են մեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբային թթվի` H2SO3, ծծմբական թթվի` H2SO4, ազոտական թթվի` HNO3 և այլն, որոնք անձրևների հետ վերադառնում են երկրագնդի մակերևույթ։

      1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

      Կենցաղային աղբը չի կարելի այրել, որովհետև նրա գոլորշին բարձրանում է և խանգարում է օզոնային շերտին, որը մարդուհամար շատ օգտակար է, որովհետև օզոնային շերտը խանգարում է ուլտրամանուշակագույն հոսանքներին ներխուժել երկրի մթնոլորտ: Կենցաղային աղբի այրման հետևանքով առաջանում են թունավոր նյութեր, ինչն էլ վտանգավոր է բնության, կենդանիների և մարդու համար։

      Մեխանիկական շարժում, արագություն

      Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։ Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
      Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։
      Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։
      Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:
      Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

      Օրինակ

      Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։

      Շարժման արագություն

      Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։ 
      Հավասարաչափ շարժման 
      ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։
      Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
      Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t  ժամանակամիջոցի հարաբերությանը:

      V=St
      Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

      im20.gif

      Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: 
      Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:
      Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:

      Vմիջ.=S.t

      Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
      Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:

      Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
      Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:
      Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:
      Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:
      Օրինակ
      Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:

      Դասարանական աշխատանք

      Պատասխանել հարցերի

      1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

      Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

      1. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

      Ջրի նկատմամբ, քարերի նկատմամբ:

      1. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

      Շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ:

      1. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

      Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:

      Արագությունը չափվում է մ/վ, սմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:

      Ամփոփիչ աշխատանք

      1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։

      Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:.

      1. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։

      Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը, մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր։

      1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։

      Բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը ֆիզիկական երևույթ է։

      1. Բերե’ք ֆիզիկական երևույթի օրինակներ։

      Կայծակ, սառույցի հալչելը, ջրի սառչելը, փայտի կոտրելը։

      1. Բերե’ք քիմիական երևույթի օրինակներ։

      Բենզինի այրվելը, փայտի այրվելը, լուցկու այրելը։

      1. Քիմիական երևույթների ժամանակ ի՞նչ փոփոխություններ են կատարվում նյութի հետ։

      Փոխվում էնյութի գույնը, համը, հոտը։

      1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։

      Այն քիմական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութերի առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:

      1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման։

      Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ երկու պարզ կամ բարդ նյութեր միանալով առաջացնում են մեկ բարդ նյութ։

      1. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

      Քայքայման ռեակցիա։

      1. .Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
        ա) C+O2 =CO2 միացման ռեակցիա

      բ)CH4=H2+C

      գ)H2+S=H2S միացման ռեակցիա

      դ) FeS=Fe+S

      1. Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։

      2H2O→2H2+O2

      CaCO3→CaO+CO2

      CH4=H2+C 

      1. Բերե’ք միացման ռեակցիայի օրինակներ։

      CH4 = H2 + C

      FeS = Fe + S

      1. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

      Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում:

      1. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

      Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:

      1. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

      Հրդեհը կարելի հանգցնել՝ կրակմարիչով, ջրով կարելի հանգցնել փայտի և թղթղի այրումը։

      1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

      Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ։

      1. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:

      Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։

      1. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:

      Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերի, որոնք կազմված են մետաղների միջոցով ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից։